շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները ոտնահարվում են. դեսպան Հովհաննիսյան

ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները ոտնահարվում են. դեսպան Հովհաննիսյան

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
 
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: 
 
Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտը թույլ չեն տալիս ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծել  հակամարտությունները: Թեև Հայաստանի նկատմամբ այս սկզբունքները ոտնահարվել են, մենք նաև գիտակցում ենք, որ Եզրափակիչ ակտի դրույթները կենսական նշանակություն ունեն խաղաղության, անվտանգության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում: 
 
Հայաստանը հավատում է, որ խաղաղության ձգտումը կարող է կրկին միավորել մեզ, ինչպես դա տեղի ունեցավ կես դար առաջ»:

  • Կիսվել: