երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 ԵԱՀԿ ԽՎ-ն արեւմտյան հարթակ չէ. Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ն արեւմտյան հարթակ չէ. Խանդանյան

Իրանի կողմից դժգոհություններ չեն հնչել Արեւմուտքի հետ Հայաստանի քաղաքական շփումների ակտիվացման հետ կապված: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

«Իրանը շատ հստակ իր դիրքորոշումներն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ, սահմանների անձեռնմխելիության մասին: Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, մենք շատ լավ աշխատում ենք Իրանի մեր գործընկերների հետ:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, սա արեւմտյան հարթակ չէ, ընդունված է ասել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ձգվում է Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ: Սա աշխարհի տարածաշրջնային ամենամեծ կազմակերպությունն է: Չեմ կարծում, որ այստեղ այլ շեշտադրումներ պետք է որ լինեն մեր հարեւանների կողմից»,-ասաց նա:

  • Կիսվել: