ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը եղել է Ջերմուկում

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը եղել է Ջերմուկում

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Ջերմուկ: Այս մասին իր էջում տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:

«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)։

 

Возможно, это изображение 6 человек и люди стоят

Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։

Возможно, это изображение 6 человек, люди сидят, люди стоят и на открытом воздухе

Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)։

Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе

 

Возможно, это изображение 1 человек и стоит

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: