ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ եռյակը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունները

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ եռյակը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունները

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, կազմակերպության եռյակը ներկայացնող Շվեդիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարներ Անն Լինդեն եւ Բույարա Օսմանին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունները։

Կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի ակտիվ մասնակցությունն այս ուղղությամբ։ Նրանք համաձայնել են, որ ԵՄ աջակցությամբ խաղաղ բանակցություններն ակտուալ են, եւ հիշեցրել են տարածաշրջանում ԵԱՀԿ-ի գործիքների մասին։  

  • Կիսվել: