ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ փոքր խումբ, որը կարողանում է իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը․ Փաշինյան

Միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ փոքր խումբ, որը կարողանում է իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը․ Փաշինյան

Հիմա հակաճգնաժամային գործողությունների վերաբերյալ որոշումներ են պատրաստվում, եւ կփորձենք մաքսիմալ հասցեական եւ արդյունավետ լինել: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր զանգահարում էր պատահական քաղաքացիների եւ զրուցում արտակարգ դրության պայմանների, առկա խնդիրների մասին:

«Արդյունավետությունն ամենակարեւոր խնդիրն է: Ճգնաժամային պայմաններում երբ աջակցություն օգնություն է բաժանվում, միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ փոքր խումբ, որը կարողանում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը: Պարզ է, որ մենք պետք է աջակցենք, բայց մեր խնդիրն է նաեւ, որ այդ աջակցությունը արդյունավետ լինի, հասցեական լինի»,-ասաց նա:

  • Կիսվել: