կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ե՞րբ եք հրաժարական տալու. Արեգնազ Մանուկյանը՝ Վահան Քերոբյանին

Ե՞րբ եք հրաժարական տալու. Արեգնազ Մանուկյանը՝ Վահան Քերոբյանին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախկինում ասածները:

Քերոբյանը, հիշեցնենք, հայտարարել էր. «Ես ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Նախարարը նաև ասել էր՝ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա:

«Ե՞րբ եք հրաժարական տալու», - հետաքրքրվեց պատգամավորը:

Արեգնազ Մանուկյանն ընդգծեց, թե այսպիսի վարքագծով Քերոբյանը տեր չի կանգնում իր խոսքին, զրոյացնում է իր խոսքի արժեքն ու զրոյացնում է իր անձի հանդեպ վստահությունը:

  • Կիսվել: