կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակվում են հակակորոնավիրուսային միջոցառումները

Ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակվում են հակակորոնավիրուսային միջոցառումները

Պեկինի իշխանությունները ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակում են խստացնել հակակորոնավիրուսային միջոցառումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 

Հունվարի 22-ից Չինաստանի մայրաքաղաք մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել երկու  թեստ՝ մեկը Չինաստանի այլ շրջաններից Պեկին ժամանելուց 48 ժամ առաջ, երկրորդը՝ քաղաք մուտք գործելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում։ Թեստի արդյունքները կարտացոլվեն Health Code բջջային հավելվածում, որից պահանջվում է օգտվել երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին։ 

Եթե ինչ-որ մեկը չթեստավորվի,  ապա այդ մասին տեղեկատվությունն անմիջապես կհայտնվի հավելվածում։ Պեկինի հիգիենայի և առողջապահության կոմիտեն զեկուցել է  մայրաքաղաքում «Օմիկրոն» շտամով վարակման դեպքի հայտնաբերման մասին: Բժիշկներն ստուգել են 13 000 մարդու, որոնք կապ են ունեցել վարակվածի հետ կամ հայտնվել են նրա այցելած վայրերում։

  • Կիսվել: