Ձեզանից, պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից հայցում եմ ներողություն. Տիգրան Տեր-Մարգարյան
«Չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն»․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն՝ անդրադառնալով օրերս թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար և Ձեզնից, պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Նոր Նորքի վարչակազմի շենքում միջադեպ էր տեղի ունեցել, ինչից հետո քրեական գործ է հարուցվել, 6 անձի մեղադրանք է առաջադրվել։