շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձեզ ընտրողների մեջ կան մարդիկ, որոնք մինչ օրս մտածում են, որ նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին գերի էր վերցրել. Վարդևանյան

Ձեզ ընտրողների մեջ կան մարդիկ, որոնք մինչ օրս մտածում են, որ նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին գերի էր վերցրել. Վարդևանյան

Այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը  ասաց, որ նոյեմբերի 10-ին կառավարության շենք մուտք գործած մարդիկ պատճառաբանություն ունեին, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրի փաստաթուղթը, քանի որ համացանցում տարածվում էր փաստաթղթի օրինակը, որտեղ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը առկա չէր։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ձեզանից շատերի հետ համագործակցող մարդիկ ֆեյսբուքում ակտիվ հենց այդ միտքն էլ բարձրաձայնում էին՛՛: Նա նաև հավելեց, որ երեք տարիների ընթացքում տեղեկատվական մանիպուլյացիաներ են եղել։

Խոսելով ընտրողների թվի մասին՝ Վարդևանյանն ասաց, որ այդ նույն ընտրողների թվում ևս կան մարդիկ, ովքեր մանիպուլյացիաների էին տրվել։

Նա նշեց. ՛՛Կարո՞ղ եք ունենալ անկեղծություն ու ասել, որ 680 հազար քաղաքացիների մեջ էլ կան մարդիկ, որոնք մինչև օրս մտածում են, որ նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին գերի էր վերցրել։ Ախր նման տեղեկություններ են տարածում ձեր հետ ասոցացվող էջեր, ԶԼՄ-ներ։ Թե ստիպում էին, որ Փաշինյանը ստորագրի այդ փաստաթուղթը՛՛։

 

  • Կիսվել: