հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ձևավորվել է համապատասխան հարթակ՝ ընդդիմության հետ Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան քննարկելու համար. վարչապետ

Ձևավորվել է համապատասխան հարթակ՝ ընդդիմության հետ Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան քննարկելու համար. վարչապետ

Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ձևավորվել է համապատասխան հարթակ՝ ընդդիմության հետ Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան քննարկելու համար։ 

Ըստ նրա՝ վերջերս Հայաստանի խորհրդարանում փոփոխություններ են տեղի ունեցել։

Փաշինյանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո խորհրդարանում կտրուկ բևեռացում է եղել, հռետորաբանությունը կոշտ է եղել ոչ միայն ընդդիմության, այլև իշխանությունների կողմից։

«Բայց հիմա էմոցիաները թուլացել են, և այժմ քննարկումների մթնոլորտ է ստեղծվել»,-նշել է վարչապետը:

 

  • Կիսվել: