երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու. Վարչապետը՝ կոմունալ վճարումների մասին

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու. Վարչապետը՝ կոմունալ վճարումների մասին

Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ կոմունալ ծախսերի մասին հարցին:

Մարուքյանը նշեց, որ օրավարձով ապրող մարդիկ այսօր չեն աշխատում, նրանք միջոցներ չունեն կոմունալ վճարումներն անելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է գազի վճարումներին: Մարուքյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել այդ մարդկանց:

Փաշինյանը հայտարարեց, որ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառտակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն.

«Մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել»:

Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, Փաշինյանը հայտարարեց, որ տեսակետ կա, թե դրանք պետք է հետաձգել: Նա նշեց, որ մարդիկ կան, օրինակ պետական աշխատողները, լավ ապրողները, ում կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա: Այստեղ ևս պետք է հասցեական որոշումներ լինեն:

Փաշինյանը հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու: Նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ: Նա նշեց, որ այդ մասին չէին հայտարարում, որպեսզի մարդիկ չմտածեն, որ կարող են չվճարել:

 

  • Կիսվել: