Ձերբակալված ադրբեջանցուն պետք է փոխանակել Բաքվում պահվող հայ որևէ գերիի հետ. Արթուր Խաչատրյան
Ձերբակալված ադրբեջանցուն պետք է փոխանակել Բաքվում պահվող հայ որևէ գերիի հետ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է ՀՀ տարածք, ապա Սիսիանի Շաքի գյուղում կրակել հայ կնոջ ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս ստացել է վնասվածք ու այս պահին վիրահատվում է։
ԱԱԾ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որով քննությունը տարվում է ՔԿ-ում, սակայն ՔԿ-ն հրաժարվում է ասել, թե ինչ հոդվածներով են հարուցել վարույթը, իսկ դատախազությունն էլ չի ասում, թե ինչ կարգավիճակ ունի ադրբեջանցի զինծառայողը, հայ կինը տուժող ճանաչվել է, թե ոչ։



