շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ են

«Ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ են

՛՛Դիմադրություն՛՛ շարժումը քայլերթով հասավ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ:

Այստեղ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց. ՛՛Եթե այս շենքում գտնվող մարդիկ գործեին օրենքի սահմաններում, հունիսի 3-ի մարդ ծեծող ոստիկանները լինելու էին բանտում: Պատկերացրեք՝ ուր է հասել իշխանությունը, որ այս կարեւոր մարմնին ստիպում է չձերբակալել ոստիկանին, որի դեմ կա ակնհայտ տեսանյութ: 44-օրյա պատերազմի՝ մեր նորագույն պատմության ամենամեծ աղետի մեղավորին ձերբակալեք, վստահ եմ՝ փաստերն ունեք: Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք՛՛:

Նշենք, այժմ շարժման մասնակիցները շարունակում են իրենց երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից երթով հասել էր Քննչական կոմիտեի շենքի մոտ:

  • Կիսվել: