ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ձեր պրոֆեսիոնալներին ասեք, որ քաղաքացուն զանգելուց չծնգացնեն. Քաղաքացին դիմեց ԿԲ փոխնախագահին

Ձեր պրոֆեսիոնալներին ասեք, որ քաղաքացուն զանգելուց չծնգացնեն. Քաղաքացին դիմեց ԿԲ փոխնախագահին

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների մասնակից քաղաքացի Սուրեն Այդինյանն իր խոսքը սկսեց Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցով.

«Պարոն վարչապետ, որ Դուք ասում էիք ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք, դուրս եկավ, որ ժողովուրդը բանկն էր, թալանողն էլ մե՞նք»:

Նա ասաց, որ «Գլոբալից» վերցրել է 4,9 միլիոն դրամ, 2 տարվա մեջ վճարել է 3,7 միլիոն դրամ, հիմա վերջնահաշվարկի համար իրենից պահանջում են 5,2 միլիոն դրամ.

«Սա արդարացի՞ է, թե՝ չէ, թալա՞ն է, թե՝ չէ: Պարոն Երիցյան, որ ասում եք պրոոֆեսիոնալ եք, խնդրում եմ՝ ձեր պրոֆեսիոնալներին ասեք, որ քաղաքացուն զանգելուց չծնգացնեն»:

  • Կիսվել: