ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձեր կառավարությունը խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարևան Ադրբեջանի նկատմամբ. Ռոթ

Ձեր կառավարությունը խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարևան Ադրբեջանի նկատմամբ. Ռոթ

Այսօր այստեղ եմ՝ որպես Հայաստանի բարեկամ, եւ իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին, որը երկար տառապանքներից հետո, ի վերջո, մեծ փորձություններով պետք է անցնի եւ կարիք ունի ընկերների, բարեկամների. մեր այցը նաեւ դրա խորհրդանիշն է: Այս մասին այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս բարդ, դժվարին տարածաշրջանում Հայաստանը թեեւ երիտասարդ ժողովրդավարական պետություն է, բայց նաեւ եվրոպական արժեքների եւ կայունության խարիսխ է հանդիսանում, եւ որպես արժանի հարեւան ԵՄ-ին:

Ցավոք, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի ավտորիտար ռեժիմների եւ դրանց կողմից իրականացվող քաղաքականության: Մասնավորապես, այստեղ կնշեի Ռուսաստանը, բայց մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ժողովրդավար մի երկիր, որը ցանկություն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով միանալ քաղաքակիրթ աշխարհին՛՛:

Ռոթը խոսեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին եւ ասաց. ՛՛Ձեր կառավարությունը նաեւ խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարեւան Ադրբեջանի նկատմամբ՝ ի պաշտպանություն, ի անվտանգություն հայ ժողովրդի, որը ցանկանում է ապրել ազատ եւ անկախ իր երկրում:

Ես կարող եմ պատկերացնել, որ դա կարող է հայ հանրության մեջ հարուցել մտահոգություններ ւ դժգոհություններ: Մենք նաեւ անկեղծորեն պատրաստ ենք ընկալելու այդ մտահոգությունները եւ շարժվելու նաեւ այս ուղղությամբ:

Այդ պատճառով է, որ Գերմանիայի կանցլերն իր հերթին ֆրանսիական, ամերիկյան կողմերի հետ միասնաբար ներգրավված է խաղղության հաստատման գործընթացում այս տարածաշրջանում: Մեր հանձնառությունն է երկարատեւ խաղաղություն եւ ազատություն ապահովել ձեր երկրին ու քաղաքացիներին այս տարածաշրջանում՛՛:

  • Կիսվել: