ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ձեններդ արդեն դուրսա գալիս. ընենց խնդիր ենք լինելու ձեր համար. էդ 100%.» Արման Աբովյան (տեսանյութ)

«Ձեններդ արդեն դուրսա գալիս. ընենց խնդիր ենք լինելու ձեր համար. էդ 100%.» Արման Աբովյան (տեսանյութ)

 Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով իմքայլականներին խիստ վրդովված ելույթ ունեցավ՝ հավելելով, որ ընդդիմությունն իշխանությանը թույլ չի տալու մարսել տեղի ունեցածը:

«Շահարկումներից եք խոսում, ի՞նչն է շահարկում, գերիների մասին, երբ խոսում ենք, ասում եք, որ շահարկում ենք: Մեծ ստատուսներ էիք գրում, որ գնում եք գերիների հարցը լուծեք, լուծեցի՞ք»,-ասաց նա:

Աբովյանն ասաց, որ ոչ Փաշինյանը, ոչ էլ իմքայլականներն ունակ չեն, ադեկվատ չեն. «Բան չունեմ ասելու, Սյունիքից պատգամավորներ ունեք, բայց ոչ Սյունիքից պատգամավոր գնացել է Սյունիք ու որոշ տեղեկություններով, ծեծ է կերել: Կարող եք ձեր մեջ հարցնել, իմանալ»:

Պատգամավորի խոսքերով, իմքայլականները, կառավարությունը հարցեր է բերում, որոնք համահունչ չեն օրակարգին, այնինչ պետք է պատասխանել օրինակ, թե երբ են գերիներին հետ բերելու. «Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, քանի որ երկիրը տանում եք կործանման»:

  • Կիսվել: