ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դուշանբեում ավարտվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը. քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Դուշանբեում ավարտվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը. քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Դուշանբեում ավարտվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կազմակերպության շրջանակում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։

Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը, Բաքվի և Երևանի ներկայացուցիչները բարձր են գնահատել «Ռուսաստանի Դաշնության կարևոր նախաձեռնողական դերը» ճգնաժամի կարգավորման գործում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: