հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դուք պետություն ու իշխանություն չեք տարբերում. Հակոբ Ասլանյանը՝ լրագրողներին

Դուք պետություն ու իշխանություն չեք տարբերում. Հակոբ Ասլանյանը՝ լրագրողներին

Հավեսներդ չունեմ շատ խոսելու, որովհետեւ դուք պետությունից շատ հեռու եք, դուք իշխանությունն ու պետությունը իրարից չեք տարբերում, իշխանությունն ու հայրենիքը իրարից չեք տարբերում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում բորբոքված հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին քիչ առաջ զոհվածների ծնողները թույլ չտվեցին մուտք գործել «Եռաբլուրի» տարածք:

«Ես հայրենիքիս համար երեք անգամ կյանքս դրել եմ»,-ասաց նա:

Հարցին, թե չեք նեղվո՞ւմ, որ ձեր ղեկավարը ձեր պայքարած հայրենիքն այս օրն է գցել, նա ասաց. «Չեմ ուզում խոսել: Այնտեղ, անհայտ կորածների հուշարձանին, իմ հարազատ հորաքրոջս տղան 1992-ից կորած՝ Ավետիսյան Գագիկ, ես որ գարիս եմ, առաջինը գնում եմ նրան ծաղիկ դնելու, իսկ արդեն ներսում իմ 7 զինվոր ընկերներս են: Եթե ձեզնից մեկը մտածում է, որ ինքն ավելի հայրենասեր է ու երկիրը ավելի է սիրում, շատ սխալվում եք»:

  • Կիսվել: