Դուք, որպես պետական պաշտոնյա, այս դահլիճում վերջացաք․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին
Դուք տապալվեցիք, քանի որ դուք կատարեցիք քաղաքական պատվեր, դուք այսօր հաստատեցիք, որ դուք քաղաքական պատվեր կատարող եք, Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, դատախազը տապալվել է հենց միայն այն բանի համար, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ, սպասել է հինգ ամիս Ազգային ժողով մտնելու համար։
«Դուք չկարողացաք ներկայացնել որևէ փաստ, որ Ծառուկյանը այսինչին տվել է գումար։ Ես չգիտեմ՝ այս ամենը ինչ բացահայտումների է բերելու, բայց մի բան կարող եմ ասել՝ դուք որպես պետական պաշտոնյա, այս դահլիճում վերջացաք», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ կասկած հայտնելով, որ ներկայացված փաստաթղթերը հնարավոր է կեղծված են։


