չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դուք ոչ թե օրվա, այլ տարվա, իսկ շատ շատերի համար իրենց ողջ կյանքի հերոսներն եք․ ԱԺ նախագահի ուղերձը

Դուք ոչ թե օրվա, այլ տարվա, իսկ շատ շատերի համար իրենց ողջ կյանքի հերոսներն եք․ ԱԺ նախագահի ուղերձը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորել է այսօր՝ հունիսի 21-ին նշվող բուժաշխատողի օրը։ Ուղերձում ասվում է․

«Բժշկական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ,

Պատիվ է շնորհավորել ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։

Այս ծանր օրերին, երբ բոլորս դիմակի hետևից տեսնում ենք միայն ձեր աչքերը, իսկ դուք արդեն երկար շաբաթներ է, ինչ զրկված եք ձեր ընտանիքներին տեսելու հնարավորությունից, գնահատանքի որևէ խոսք բավարար չէ՝ արժևորելու ձեր տիտանական անձնազոհ աշխատանքը։

Սիրելի բուժաշխատողներ, դուք ոչ թե օրվա, այլ տարվա, իսկ շատ շատերի համար իրենց ողջ կյանքի հերոսներն եք։ Խնդրում եմ՝ առողջ եղեք և շարունակեք առողջացնել։

Սիրով և երախտագիտությամբ՝
Արարատ Միրզոյան»։

  • Կիսվել: