չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Դուք կտրել եք յոթգլխանի վիշապի գլուխը եւ դրանով ավարտել եք վիշապների էջը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան

Դուք կտրել եք յոթգլխանի վիշապի գլուխը եւ դրանով ավարտել եք վիշապների էջը Հայաստանում. Մխիթար Հայրապետյան

Մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, գիտակցում ենք այն, ինչ ասել ենք այս բեմից նախընտրական շրջանում, եւ արդեն վաղը ժամը 9:00-ից մենք սկսելու ենք գործել: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով իրավաբանների՝ մուրճով քարոզարշավ անելու վերաբերյալ մեկնաբանություններին:

Նա, մասնավորապես, նշեց ՛՛Մուրճից հետո պսեւդո իրավաբանները սկսեցին քննադատել թե՛ քաղաքացիներին եւ թե՛ մեզ, որ թափահարում ենք այն: Երեկ արդեն դուք տվեցիք վարչապետին այս սուրը՝ նաեւ իրականացնելու արդարադատություն, օրենքի ողջ խստությամբ լինել անհանդուժող հանցանքի, մեղքի եւ հանցագործության նկատմամբ, եւ ես ասում եմ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, գիտակցում ենք այն, ինչ ասել ենք այս բեմից նախընտրական շրջանում, եւ արդեն վաղը ժամը 9-ից մենք սկսելու ենք գործել՛՛:

Հայրապետյանն ասաց, որ անվտանգություն ասելով՝ երկու հիմնասյուն է տեսնում` կրթություն եւ գիտություն եւ տնտեսություն:

՛՛Նախկինում կրթության համակարգը քանդելու միջոցով փորձ է արվել ունենալ չկրթված, անգրագետ հասարակություն՝ հույս ունենալով, որ այն լինելու է կառավարելի, չի իմանալու իր իրավունքները այս երկրի վրա եւ սեփական իշխանությունը կառավարության, ԱԺ-ի նկատմամբ, բայց նրանք սխալվել են, երեկ դա դուք ցույց եք տվել: Դուք կտրել եք յոթգլխանի վիշապի գլուխը եւ դրանով ավարտել եք վիշապների էջը Հայաստանում՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: