երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Դուք էլ Նիկոլին եք երևի սիրում», «Ինչքան Դուք եք սիրում». երկխոսություն՝ Աշոտյանի ու դատավորի միջև

«Դուք էլ Նիկոլին եք երևի սիրում», «Ինչքան Դուք եք սիրում». երկխոսություն՝ Աշոտյանի ու դատավորի միջև

Թողեք խոսեմ, դիմելով իր գործով նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Խոսեք ըստ՝ էության, հակառակ պարագայում Ձեր նկատմամբ սանկցիա կկիրառվի», - ասաց դատավորը։

«Միանգամից վճիռը հրապարակեք, պրծնենք։ Էդ էլ ունեք չէ՞ երևի, WhatsApp-ով ա ուղարկել։ Գիտեմ՝ խոսքից եք վախենում, ես գիտեմ, թե ինձ ինչու եք նստացրել։ Դատական դահլիճում «Ադրբեջան» բառից ինչի՞ եք նեղվում, երկրի ղեկավար ներկայացող մարդը երևի գիշերն էլ է այդ բառն արտաբերում, ինչո՞ւ եք նեղվում», - ասաց Աշոտյանը։

«Եթե Դուք շատ եք սիրում այդ բառը...», - արձագանքեց դատավորը։

«Հա, ես շատ եմ սիրում, մանավանդ իր կատարմամբ։ Դուք էլ իրեն եք երևի սիրում», - դիմելով դատավորին՝ ասաց Աշոտյանը։

«Ինչքան Դուք եք սիրում», - Աշոտյանին պատասխանեց դատավորը։

  • Կիսվել: