ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դուք չեք ուզում մասնակցել ձեր մեղավորության ծավալների բացահայտմանը. ՔՊ պատգամավորը` ընդդիմությանը

Դուք չեք ուզում մասնակցել ձեր մեղավորության ծավալների բացահայտմանը. ՔՊ պատգամավորը` ընդդիմությանը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել, անդրադառնալով ԱԺ ընդդիմության որոշմանը։

Նշենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով՝ չեն մասնակցելու իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

«Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին: Իբր չեն ուզում մասնակցել իշխանությունների «անմեղության բեմադրմանը»: Ո՛չ, հարգելի՛ ոչ այնքան սիրելիներ: Դուք պարզապես չեք ուզում մասնակցել ձեր մեղավորության, ձեր պատասխանատվության չափաբաժնի ծավալների բացահայտմանը: Այսքան բան»:

 

  • Կիսվել: