հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք, դուրս եկեք նախկին կարգավիճակից. Աղվան Վարդանյանը՝ գլխավոր դատախազին

Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք, դուրս եկեք նախկին կարգավիճակից. Աղվան Վարդանյանը՝ գլխավոր դատախազին

ՀՀ քրեական օրենսգրքով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը Ազգային ժողովում, անհանդուրժողականությունը, բացահայտ սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Ի պատասխան Վարդապետյանն ասաց, որ գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս։

«Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան քրեական օրենսգրքում, բայց Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք: Ասեմ, որ այս համազգեստը Ձեզ շատ սազում է, ես Ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն քրեական օրենսգրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու վերաբերյալ»,- արձագանքեց Աղվան Վարդանյանը:

Վարդապետյանը կրկնեց՝ քաղաքական հայտարարությանը արձագանք չունի:

  • Կիսվել: