երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դուք ավելի վատն եք, քան երբևէ ՀՀ որևէ իշխանություն․ Մինասյան

Դուք ավելի վատն եք, քան երբևէ ՀՀ որևէ իշխանություն․ Մինասյան

 «Քաղաքացիական պայմանագիր»-ը խաբել է ժողովրդին։ Այս մասին այսօր ԱԺ հաձնաժողովում, որտեղ քննարկվում է «ՀայաՔվե»-ի նախագիծը, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հեղափոխությամբ վերցնում եք իշխանությունը, հայտարարում եք, որ Հայաստանը երբեք միակողմանի զիջումների չի գնալու, որ երբեք Հայաստանը չի հանձնի Արցախը, Արցախի ժողովրդին անտեր չի թողնելու, բայց գալիս եք իշխանության, մերժում եք բանակցային բոլոր գործընթացներն ու երկիրը ներքաշում պատերազմի մեջ»,- ասաց Մինասյանը։

Նա ասաց, թե եթե նախկին իշխանությունները լավը լինեին՝ ՔՊ-ն իշխանության ի՞նչ գործ ուներ։

«Բայց պարզվում է, որ դուք ավելի վատն եք, քան երբևէ ՀՀ որևէ իշխանություն»,- շեշտեց Մինասյանը։

  • Կիսվել: