հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դու ով ես, որ ինձ ընդհատես. ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Դու ով ես, որ ինձ ընդհատես. ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր շարունակել է շաբաթ օրն ընդմիջված նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 17 հարց։

Նիստին մասնակցել են նաև դատական իշխանության ներկայացուցիչները, ովքեր դեմ են արտահայտվել։ Նախագծի համահեղինակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննադատել է Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքը: 

Պետրոսյանը հայտարարեց, որ մարդու արժանապատվությունն անխախտ է և դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի.

«Եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը և եկեք այստեղ ուրիշ բան ասեք»։

Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց, ինչին Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց.

«Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»:

Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց, եւ Գեւորգ Պետրոսյանն ասաց,. «Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»:

  • Կիսվել: