երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դրոշի պատճառով մաքսայինից հեռացված աշխատակիցը համաձայնել է վերադառնալ համակարգ

Դրոշի պատճառով մաքսայինից հեռացված աշխատակիցը համաձայնել է վերադառնալ համակարգ

Հայկ Մարտիրոսյանը ընդունել է առաջարկը և կվերադառնա համակարգ. ՊԵԿ նախագահի խոսնակ Դրոշի հայտնի պատմությունից հետո մաքսային ծառայությունից հեռացված Հայկ Մարտիրոսյանը սիրով ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը:

«Հայկ Մարտիրոսյանը սիրով ընդունել է առաջարկը վերադառնալ համակարգ աշխատանքի», -ասաց Մկրտչյանը: Հիշեցնենք՝ դեռևս այս տարվա ապրիլին Երևանի ավտոմաքսատանը տհաճ միջադեպի հետևանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր աշխատանքից ազատել Հայաստանի դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած մաքսային ծառայողին, որը Հայկ Մարտիրոսյանն էր:

Այսօր Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին այսօր հրահանգել է Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, եթե նա կհամաձայնի:

«Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:

Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս հանմոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրչված դրոշը, բացօդյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով: Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ», - գրել էր Փաշինյանը: 

  • Կիսվել: