երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ԴրիմՔոմփանի» ընկերությունը 11,9 մլրդ դրամի ներդրում կանի․ Կառավարությունն ազատեց մաքսատուրքից

«ԴրիմՔոմփանի» ընկերությունը 11,9 մլրդ դրամի ներդրում կանի․ Կառավարությունն ազատեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշում կայացրեց մաքսատուրքի արտոնություն տրամադրել «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար (ք․ Երևան):  Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Դրիմքոմփանի  ընկերության  ռազմավարությունը  միտված է սեփական արտադրանքը արտաքին  շուկաներում ներկայացնելուն,  որի նպատակով նախատեսվում է արտադրանքի  80%-ի արտահանումԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9 մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2024թ ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937․7 մլն դրամ:

  • Կիսվել: