122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Դատարանը միաժամանակ բավարարել Լիպարիտ Սիմոնյանի բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։ Վերջինս անհապաղ ազատ է արձակվել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հրաարակված աղմկահարույց ձայանգրության համաձայան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարիան Մալխասյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել և ստացել այն։ Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ նախարարի հրամանով տնօրենը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։



