չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դպրոցահասակների մոտ կորոնավիրուսի վարակման նոր դեպք չկա․ Արսեն Թորոսյան

Դպրոցահասակների մոտ կորոնավիրուսի վարակման նոր դեպք չկա․ Արսեն Թորոսյան

Դպրոցահասակների շրջանում կորոնավիրուսվ վարակման նոր դեպք չունենք։  Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ դասընկերները ծնողների հետ մեկուսացված են և որևէ գանգատ չունեն, բոլորի առողջական վիճակը լավ է։

« Եթե մենք թեստը չանեինք, և եթե տանը ջերմիջեցնողով անցներ, հնարավոր է մենք ընդհանրապես դեպքի մասին չիմանայինք»,- ասաց նախարարը և հավելեց, որ թեստն անելիս ուղղորդվել են համաճարակաբանական ցուցումներով։

Արսեն Թորոսյանը նաև շեշտեց, որ անգամ այլ երկրների դեպքում՝ երեխաների շրջանում երևէ լուրջ դեպք չկա։

  • Կիսվել: