շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար

Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար

Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ:

 Ռընե Լեոնյանը Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա և վեց թոռնիկ: Ծնվել է Մարսելում:
 
Աստվածաբանական կրթություն ստացել է Փարիզի ավետարանական աստվածաբանության համալսարանում:
 
Լիոնում իր առաջին հոգևոր ծառայությունն անցկացրել է ինը տարի: Դոկտորական թեզը շարունակել է գրել Լիոնի կաթոլիկ համալսարանում: Մի քանի տարի անց ներկայացրել է Հայ ավետարանական եկեղեցու ծագման վերաբերյալ իր թեզը:
 
Ավարտել է նաև Լիոնի համալսարանի սոցիալական հարցերի մագիստրատուրան և Փարիզ-Սորբոն արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը: Լիոնի համալսարանում եղել է նաև գիտության և կրթության գծով ասպիրանտ:
 
Իր ծառայության ողջ ընթացքում ապրել է բազմաթիվ երկրներում։
 
Հայաստանում տասնյոթ տարի եղել է Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչը։ 
 
Եղել է նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Հայաստանի ավետարանական աստվածաբանության ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական:
Որպես հոգևոր հովիվ ծառայել է  նաև Ուրուգվայում, Հունաստանում, Կանադայում, նաև Ֆրանսիա, Լիոն, Փարիզ և Վալանս քաղաքներում:
 
Եղել է Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերակցության գլխավոր քարտուղար, նաև՝ բանտերի հոգևոր հովիվ: Աշխատել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գրասենյակի վարիչ։  Լիոնի քրիստոնեական Ռադիո-Ֆուրվիերի  համահիմնադիր է:
 
Ներկայումս Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահն է:

  • Կիսվել: