կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Դնիպրոյի հայ համայնքի նոր ղեկավար ընտրվեց Դավիթ Առաքելյանը

Դնիպրոյի հայ համայնքի նոր ղեկավար ընտրվեց Դավիթ Առաքելյանը

Հոկտեմբերի 6-ին Դնիպրո քաղաքում անցկացվել են հայ համայնքի ղեկավարի ընտրություններ: Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:
 
«Ընտրությունները համախմբեցին Ուկրաինայի տարբեր մարզերի հայ համայնքի ղեկավարներին և պատվավոր հյուրերին: Դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) և պատմական հայրենիքի միջև կապերի ամրապնդման կարևորությունը։ Նշելով ընտրությունների ժողովրդավարական, թափանցիկ բնույթը, դեսպանը վստահություն հայտնեց, որ այդ լեգիտիմությունը լրացուցիչ ուժ կհաղորդի համայնքի ղեկավարին: Դեսպանը հույս հայտնեց, որ համայնքի նոր ղեկավարությունը մեծ պատասխանատվությամբ կմոտենա համայնքի առջև կանգնած խնդիրների լուծմանը և կնպաստի նրա հետագա բարգավաճմանը։
 
Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Դնիպրոյի հայ համայնքի նոր ղեկավար ընտրվեց Դավիթ Առաքելյանը, ում թեկնածությունը լայն աջակցություն ստացավ (շուրջ 2500 ձայն) համայնքի անդամների կողմից։
 
Դնիպրոյի «Վարդուհի» մշակույթի կենտրոնի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որին մասնակցում էին Դնիպրոպետրովսկի մարզում գործող հայերի կողմից հիմնադրված ընկերությունները: Դեսպան Կարապետյանն ու Դավիթ Առաքելյանը, ՈՒՀՄ շտաբի պետ Դավիթ Մկրտչյանի, Խարկովի, Կրիվոյ Ռոգի, Չերկասիի, Կրոպիվնիցկիի, Կրեմենչուկի, Կրամատորսկի, Կամյանսկիի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ շրջեցին ներկայացված տաղավարների մոտ՝ ծանոթանալով արտադրանքին»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

  • Կիսվել: