Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները ցավակցություն են հայտնել Իրանի ժողովրդին
Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները խորհրդի նախագահ Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ այցելել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու ապրիլի 26-ին Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի է ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ։
Նրանք նաև բարեկամական իրանական ժողովրդի ցավը կիսելու մասին գրառումներ են արել սգո մատյանում։