չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Ռոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ չի վերցնելու իրեն հասանելիք պատգամավորական մանդատը:  Հայրապետյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:

Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,- գրել է Հայրապետյանը:

Նա հավելել է, որ հետագա հասարակական գործունեության մեջ անդավաճան է մնալու  իր սկզբունքներին և անկախ կարգավիճակից` շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը գործող իշխանությունների դեմ:

«Աստված պահապան Հայաստանին և Արցախին»,- գրել է նա:

  • Կիսվել: