հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ի հարցը խորհրդարանում լուծելու համար․ Փաշինյան

Դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ի հարցը խորհրդարանում լուծելու համար․ Փաշինյան

Մենք դիմել ենք Վենետիկի հանձնաժողով, քննարկում ենք առնվազն Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ համար ակնհայտ է, որ մինչև հաջորդ տարի մայիս հանրաքվե չենք կարող անել, մյուս կողմից էլ չենք կարող սպասել: Հետևաբար որևէ բան չի խանգարում, որ միջազգային գործընկերների հետ մեր աշխատանքը կարգաբերենք և ստանանք հնարավորինս արդյունավետ, հնարավորության դեպքում՝ կոնսենսուսային լուծումներ»,-ասաց նա:

  • Կիսվել: