կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով քրգործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել․Մարուքյան

Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով քրգործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել․Մարուքյան

Ինչպես գիտեք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ պնդելով, որ 3 հայ գործարարներն օդային ճանապարհով տարբեր տեսակների սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել 2001-21թթ. ընթացքում դեպի ՀՀ և ԼՂՀ։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է <<Լուսավոր Հայաստան>> կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ 
 
<<Ըստ հաղորդագրության՝ քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին, Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանի դատախազությունը իրավական օգնության համար դիմել է «օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին»:
 
Վերոնշյալի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով նույն սկզբունքով քրեական գործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել արտերկրում բնակվող ադրբեջանական բոլոր խոշոր գործարարների նկատմամբ, ովքեր որևէ կերպ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի՝ պատերազմի հանցագործ ռազմաքաղաքական էլիտային, վերջինների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիական բնակչության և զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործությունների կազմակերպմանը, ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այժմ այդ հանցագործությունների շարունակմանը, ինչպես նաև սպառազինություն են ներմուծել Ադրբեջան վերջին տարիների ընթացքում, հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում>>։
 
 
 
 

  • Կիսվել: