հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիմակներն արտադրվում են ՀՀ-ում. վարչապետի խոսնակը հորդորում է չտրվել մանիպուլյացիային

Դիմակներն արտադրվում են ՀՀ-ում. վարչապետի խոսնակը հորդորում է չտրվել մանիպուլյացիային

Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեհսբուքյան իր էջում գրել է, որ վերահաստատում են՝ նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում:

«Կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային։ Հայկական արտադրության բժշկական դիմակների արտադրության մասին ավելի մանրամասն հրապարակումը՝ մեկնաբանություններում»,-գրել է Գեւորգյանը:

 

  • Կիսվել: