ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դիմակ կրելը դարձավ պարտադիր. սպառնում է տուգանք

Դիմակ կրելը դարձավ պարտադիր. սպառնում է տուգանք

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև բաց վայրերում դիմակների կրումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից: Դիմակը կարող է նաև լինել կտորից, պարտադիր չէ այն լինի եռաշերտ: Դրանք կարող են լինել ինքնաշեն դիմակներ:

Ավինյանի խոսքերով, այն երկրների փորձը, որոնք պարտադիր են դարձրել դիմակների կրումը, խոսում է այն մասին, որ այդ պահանջը դրական ազդեցություն ունի վարակի տարածման արագությունը նվազեցնելու առումով. «Դրա համար մենք ևս պարտադիր ենք դարձնում»:

Ավինյանի խոսքերով, ամեն դեպքում դիմակ չի պահանջվի օրինակ պաղպաղակ ուտելիս. «Բայց դիմակ անպայման պետք է ունենալ»:

  • Կիսվել: