չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դիմակ չկրելը հերոսություն չէ, եթե դիմակ չեք կրում՝ հանցագործ եք․ Հայկ Մարության

Դիմակ չկրելը հերոսություն չէ, եթե դիմակ չեք կրում՝ հանցագործ եք․ Հայկ Մարության

Դիմակ չկրելը հերոսություն չէ: Հակառակը՝ եթե դուք վարակակիր եք, չգիտեք այդ մասին ու դիմակ չեք կրում, ինձ համար հանցագործ եք: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ծնողներիս երեք ամիս չեմ տեսել, քանի որ ուզում եմ պաշտպանել իրենց: Ապահովում ենք ամեն ինչով, բայց ցավոք չենք կարողանում տեսնել: Օգտվելով առիթից՝ ուզում եմ բարևներ ուղարկել նրանց»,-ասաց նա:

Մարությանը բոլորին հորդորեց դիմակ կրել, դրսից տուն գնալիս հագուստը դնել առանձին տեղ և պահպանել բոլոր կանոնները:

«Դիմակ չկրելով՝ անում եք հանցագործություն: Ձեր դիմակը պաշտպանում է դիմացինին, իսկ դիմացինի՝ ձեզ: Միայն բոլորի դիմակ կրելով բոլորը կլինեն պաշտպանված»:

  • Կիսվել: