շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժումը ներկայացրել է իր վաղվա օրակարգը

«Դիմադրություն» շարժումը ներկայացրել է իր վաղվա օրակարգը

«Դիմադրություն» շարժումը ներկայացրել է իր վաղվա օրակարգը: 

Այսպես՝ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ֆեյսբուքյան էջում նշված է, որ վաղը՝ հունիսի 9-ին, ժամը 09.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հավաք, որպեսզի, ինչպես ասված է գրառման մեջ, ՛՛մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ պարտվածի դիրքից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը՛՛:

Նշենք, որ խոսքը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասին է, որն այսօր ժամանել է Երևան:

Բացի այդ՝ նշվում է, որ վաղը ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք: 

  • Կիսվել: