երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման անդամները բացեցին Կառավարության մուտքերը․ նրանք շարժվում են դեպի Կառավարական ամառանոց

«Դիմադրություն» շարժման անդամները բացեցին Կառավարության մուտքերը․ նրանք շարժվում են դեպի Կառավարական ամառանոց

Դիմադրություն շարժման անդամները, որոնք մի քանի ժամ փակ էին պահում Կառավարության բոլոր մուտքերը, երթով շարժվում են դեպի Կառավարական ամառանոց։

«Մենք գնացինք Ազգային ժողով, իրենց ամբողջ խմբակցությունը փախավ։ Եկանք Կառավարություն, փախավ գլխավոր դավաճանը։ Ես ունեմ տեղեկություններ, որ ինքն այժմ գտնվում է Կառավարական ամառանոցում։ Առաջարկում եմ բացել բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի ամառանոց»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

 

  • Կիսվել: