շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման անդամները ԱԳՆ շենքի մոտից հեռացան

«Դիմադրություն» շարժման անդամները ԱԳՆ շենքի մոտից հեռացան

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման անդամները ավարտեցին իրենց ակցիան արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

 

«Հանդիպումը տևելու է մինչև 12։30-ը։ Այս պահին մենք հարմար չենք գտնում շարունակել այստեղ հանդիպումը։ Մեր խոսքը հստակ փոխանցել ենք, հիմա երթով կշարժվենք Ֆրանսիայի հրապարակ։ Հիշեցնեմ, որ այսօր 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր հանրահավաք ունենք։ Վաղը նաև ՀԱՊԿ-ի միջոցառումներն են շարունակվելու, վաղը ևս անելիք ունենք», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: