շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են

Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են

Հայաստանում Իրանի դեսպանատունը արձագանքել է նոր դեսպան Մեհդի Սոբհանիի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։

Դեսպանատունը ընդգծել է, որ ԱԳՆ կանոնադրությունում վերջին փոփոխությունների համաձայն՝ դեսպանների ծառայության ժամկետ է նախատեսվել 3 տարին, ուստի դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է։

Դեսպանատունը շեշտել է, որ Աբբաս Զոհուրիի նման Մեհդի Սոբհանին ևս Իրան-Իրաք պատերազմի մասնակից է, իսկ ռազմական այլ գործունեության մասին լուրերն անհիմն են (Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սոբհանին Սիրիայում Իրանի ԶՈւ գործողություններ է համակարգել):

  • Կիսվել: