շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դեսպան Տոլմաջյանն ու Ֆրանսիայի առաջին տիկինը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Դեսպան Տոլմաջյանն ու Ֆրանսիայի առաջին տիկինը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա նվիրվածության համար։

Բրիժիտ Մակրոնն իր հերթին վերահաստատել է համերաշխությունն ու բարեկամությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։

  • Կիսվել: