երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ

Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ

Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ։

«Վերջերս սահմանագծվել է հայ-ադրբեջանական սահմանը և նոր ճանապարհ է կառուցվել Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղում։

Տեղի բնակիչների հետ զրուցել է վերջին իրադարձություններից հետո իրենց փորձի և ակնկալիքների մասին ՝ ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում նրանց շահերը ավելի լավ ներկայացնելու և պաշտպանելու համար»,- գրել է  նա:

 

  • Կիսվել: