Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԿԳ նախարարին
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։
Մտքեր են փոխանակվել կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։