Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հունիսի 19-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:
Աշոտ Սմբատյանը երախտագիտություն է հայտնել Հունգարիայի կառավարությանը իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։
Շեմյեն Ժոլտը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հանձնել Հունգարիայի նախագահի հրամանագրով Աշոտ Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը՝ ՀՀ և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: