կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Դեսպան Շաքարյանը Կոստա Ռիկայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը

Դեսպան Շաքարյանը Կոստա Ռիկայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը

Դեսպան Արմելլա Շաքարյանը հոկտեմբերի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։ Այս մասին հայտնում են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից, նշելով, որ պաշտոնական արարողությանը հաջորդող առանձնազրույցի ընթացքում դեսպանը նախագահ Չավեսին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Կոստա Ռիկայի հետ հարաբերությունները՝ երկկողմ հետաքրքություն ներկայացնող բնագավառներում։

Դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն՝ ընդգծելով միջազգային հանրության կարևոր դերը խաղաղություն հաստատելու գործում։

  • Կիսվել: