չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դեսպան Մկրտչյանը և Կոնստանդինոս Գյուլեկասը պայմանավորվել են շարունակել ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ

Դեսպան Մկրտչյանը և Կոնստանդինոս Գյուլեկասը պայմանավորվել են շարունակել ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության ու արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Կոնստանդինոս Գյուլեկասին:
 
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, միջխորհրդարանական դիվանագիտության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև բազմակողմ փոխշահավետ համագործակցությունը միջազգային հարթակներում:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, անդրադարձել առկա մարտահրավերներին և պայմանավորվել շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ:
 
Դեսպան Մկրտչյանը հույն պատգամավորին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումների և պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային բոլոր կառույցներում Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքների անթույլատրելիությունը դատապարտող կոչերի և կոնկրետ գործողությունների հրատապ անհրաժեշտությունը՝ դրանք ապագայում կանխելու նպատակով։
 
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` ավելի խորացնելու ու ապրապնդելու երկկողմ համագործակցության օրակարգը:

  • Կիսվել: