շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Դեսպան Մինասյանը Վասիլե Դինկուին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Դեսպան Մինասյանը Վասիլե Դինկուին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 2-ին Ռումինիա-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ։

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու հեռանկարներն՝ այդ թվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում։

Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով միջազգային հանրության հստակ արձագանքի անհրաժեշտությունը։

Հանդիպմանը շեշտվել է, որ էներգետիկ և աշխարհաքաղաքական շահերը չպետք է վեր դասվեն մարդու իրավունքներից և համամարդկային ընդհանուր արժեքներից նաև Հարավային Կովկասում։

Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման նշանակությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը նպաստող գործոն։

  • Կիսվել: